Լրահոս

04.02.2014 12:08


Արտառոց դեպք Ազգային ժողովում

Արտառոց դեպք Ազգային ժողովում

Այսօր առավոտյան՝ աշխատանքային օրվա մեկնարկին, արտառոց դեպք է տեղի ունեցել Ազգային ժողովի անցակետերում. պատգամավորների բազմաթիվ օգնականներ երկար ժամանակ չեն կարողացել իրենց անցագրերով մուտք գործել ԱԺ վարչական շենք:
ԱԺ պատգամավորներից մեկի օգնականը, որը չցանկացավ ներկայանալ, և որին նույնպես երկար ժամանակ թույլ չեն տվել շենք մուտք գործել, Panorama.am-ին ասաց, որ անվտանգության աշխատակիցներն իրենց այդ քայլը բացատրում էին նրանով, որ ԱԺ աշխատակիցների անցագրերը ստորագրված են եղել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վրեժ Գասպարյանի կողմից: Մեր զրուցակցի խոսքով՝ ճիշտ է, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն է իրենց անցագրերը ստորագրել, սակայն դրանք ուժի մեջ են մինչև 2017 թվականի վերջ, հետևաբար, խնդիրներ չպետք է առաջացներ:
Նրա խոսքով՝ առավոտյան ԱԺ երկու տասնյակից ավելի աշխատակիցներ անցակետերում անորոշության մեջ են եղել, և փորձել են հասկանալ` ինչ է կատարվում: Սակայն շուրջ մեկ ժամ սպասումից հետո նրանց ներս են թողել:

Մանրամասները՝ Panorama.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը