Լրահոս

24.01.2011 14:26


Անջեյ Կասպրշիկը 15-րդ անգամ նշանակվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը այս տարի էլ է երկարաձգվել։

-2011թ. Անջեյ Կասպրշիկը  կլինի Լեռնային Ղարաբաղի գծով իմ անձնական ներկայացուցիչը, - ասել է նա։

Հիշեցնենք, որ Կասպրշիկը Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պարտականություններն իրականացնում է 1997թ.  հունվարից։

Այս խորագրի վերջին նյութերը