ԱԺ մոտ 50 աշխատակից հրաժարվել է պարտադիր կուտակային վճարելուց
«7օր»–ի հետ զրույցում ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանըհաստատել է այն լուրերը, որ խորհրդարանի մոտ 50 աշխատակից դիմել է աշխատակազմի ղեկավարին՝ հրաժարվելով իր աշխատավարձից կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարում կատարել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն աշխատողներից կուտակային կենսաթոշակները գանձող գործատուներին համարել էր պարտաճանաչ։
–Պարտաճանաչ գործատուներն օրենքով սահմանված իրենց պարտավորությունները կատարում են, և դա, կարծում եմ, ճիշտ է, որովհետև օրենքի դրույթների կատարումը չպետք է պայմանավորված լինի բացառապես դրանց չկատարման համար պատասխանատվություն սահմանված լինելու հանգամանքով,–հայտարարել էր նախարարը։
ԱԺ մոտ 50 աշխատակից հրաժարվել է պարտադիր կուտակային վճարելուց
«7օր»–ի հետ զրույցում ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատել է այն լուրերը, որ խորհրդարանի մոտ 50 աշխատակից դիմել է աշխատակազմի ղեկավարին՝ հրաժարվելով իր աշխատավարձից կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարում կատարել:

7or.am