Հովիկ Աբրահամյանի և Գալուստ Սահակյանի խոսքերն իրար չեն բռնում
ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը ԱԺ–ում լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀԿ-նդեմէքվեարկելու գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկին։
Գ. Սահակյանն ասել է, որ ՀՀԿ–ի համար այդ առաջարկն ընդունելի չէ։
–Նմանորոշումներըսովորաբարնախպիտիքննարկվեններսում, համապատասխանհանձնաժողովում, պիտիկազմակերպելլսումներ, նորբերել: Միօրվամեջմենքպիտիորոշենք, թեի՞նչենքանում։Այստեղամենինչանորոշէ՝փաստաթղթերուզենք, պաշտոնատարանձերկանչենք, հասարակականկազմակերպություններկանչենք, քննարկենք: Ի՞նչըքննարկենք,-ասել է Գ. Սահակյանը:
Նա նաև ավելացրել է, որ ՀՀ կառավարությունը շատ հանգիստ կարող էր գազի պայմանագրերը Ազգային ժողով չբերել էլ, քանի որ այն օտարման ցանկում կար, բայց հասարակական հնչեղության պատճառով, բերել է.
Փոխարենը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ իրենք ևս կողմնակից են, որ գազի պայմանագրի հետ կապված փաստթաթղթերը բացեն և ուսումնասիրեն։
–Խոսք եմ տալիս, որ մենք ապագայում այդ հարցին անդրադառնալու ենք,–ընդգծել է Հ. Աբրահամյանը՝ միայն թե չհստակեցնելով, թե այդ ապագան ինչ ժամկետներ է ենթադրում։
Հովիկ Աբրահամյանի և Գալուստ Սահակյանի խոսքերն իրար չեն բռնում
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ–ում լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկին։
Գ. Սահակյանն ասել է, որ ՀՀԿ–ի համար այդ առաջարկն ընդունելի չէ։
–Նման որոշումները սովորաբար նախ պիտի քննարկվեն ներսում, համապատասխան հանձնաժողովում, պիտի կազմակերպել լսումներ, նոր բերել: Մի օրվա մեջ մենք պիտի որոշենք, թե ի՞նչ ենք անում։ Այստեղ ամեն ինչ անորոշ է՝ փաստաթղթեր ուզենք, պաշտոնատար անձեր կանչենք, հասարակական կազմակերպություններ կանչենք, քննարկենք: Ի՞նչը քննարկենք,-ասել է Գ. Սահակյանը:
Նա նաև ավելացրել է, որ ՀՀ կառավարությունը շատ հանգիստ կարող էր գազի պայմանագրերը Ազգային ժողով չբերել էլ, քանի որ այն օտարման ցանկում կար, բայց հասարակական հնչեղության պատճառով, բերել է.
–Ենթադրենք էս հանձնաժողովն ստեղծեցինք, ստեղծեցինք նաև մազութի հանձնաժողովը, արդյունքները ի՞նչ են: Մեզ համար ընդունելի չէ։

7or.am