Քաղաքական

02.02.2014 11:15


ԱԺ 4 խմբակցությունները շրջանառության մեջ են դնելու գազի 300 մլն պարտքին վերաբերող ԱԺ որոշման նախագիծ

ԱԺ 4 խմբակցությունները շրջանառության մեջ են դնելու գազի 300 մլն պարտքին վերաբերող ԱԺ որոշման նախագիծ

Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները գարնանային նստաշրջանի մեկնարկը ԱԺ քարտուղարություն կհանձնեն 44 և ավելի ստորագրությամբ ԱԺ որոշման նախագիծ, որում ներառված կլինեն հարցեր, թե որտեղից, ինչ պայմաններում է գոյացել 300 միլիոն դոլարի պարտքը, որի մասին հայտնի դարձավ միայն այսպես կոչված «գազային» պայմանագրերի վավերացումից հետո:

Հարցապնդումները վերաբերում են, առհասարակ, սկանդալային պայմանագրերի բոլոր մանրամասներին: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններից:

Համաձայն «ԱԺ-կանոնակարգ-օրենքի»՝ եթե քառօրյայի սկզբում, մինչև նստաշրջանի սկիզբը հավաքվում են 44 ստորագրությունները և հանձնվում ԱԺ քարտուղարություն, իմպերատիվ կերպով հարցը մտնում է քննարկման՝ անկախ նրանից, թե խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտո՞ւմ, թե չի բոյկոտում տվյալ նիստը:

Ինչը նշանակում է, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կա՛մ երկուշաբթի կա՛մ երեքշաբթի այդ հարցը պետք է, անպայման, դնի քննարկման:

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը