Թայլանդի իշխանությունը խորհրդարանական ընտրություններից հետո կձերբակալի ցույցերի կազմակերպչին
Թայլանդի կառավարությունը խոստացել է ձերբակալել ցուցարարների առաջնորդ Սութեպ Թաուգսուբանին, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, փետրվարի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Թայլանդի աշխատանքի նախարար Չալերմ Յուբումրունգը, որը նաև Խաղաղության և իրավակարգի պահպանման կենտրոնի ղեղավարներից մեկն է։ Ձերբակալության հրամանը դեռ մի քանի ամիս առաջ է տրվել։ Սակայն ընդդիմադիր, Բանգկոկում անկարգությունների կազմակերպիչ Թաուգսուբանան շարունակում է ազատության մեջ մնալ. իշխանությունը մտավախություն ունի, որ նրա ձերբակալությունը նոր բռնության ալիք կբարձրացնի։ Ընտրություններից անմիջապես հետո, որոնց կասեցմանն է ձգտում ընդդիմությունը, իշխանությունները մտադիր են վերադարձնել պետական հաստատությունների վերահսկողությունը Բանգկոկում՝ բռնազավթված ընդդիմության կողմից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, այդ գործողությանը կմասնակցեն զինվորականությունը և ոստիկանությունը։