Ֆիդել Կաստրոն անհանգստացած է մարդկության ճակատագրով
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, չնայած առողջության վատթարացմանը, անհանգստացած է մարդկության ապագայով։ Այս մասին հայտարարել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան կոմանդանտեի հետ հանդիպման ավարտին։ Հանդիպումը կայացել է Կուբայի մայրաքաղաքում Լատինաամերիկյան և կարիբյան պետությունների միության (CELAC) գագաթաժողովին։ Ինչպես փոխանցում է «Գրանմա» թերթը, երկխոսությունը եղել է «բաց և եղբայրական», զրուցակիցների հայացքները փոխլրացնող էին՝ «մարդկության հիմնական վտանգների» հետ կապված։
«Ամբողջ աշխարհին ակնհայտ է Ֆիդել Կաստրոյի անձի ճանաչվածության աստիճանը, և չնայած տարիքին ու առողջական վիճակի վատթարացմանը՝ նրա հիմնական հոգսը մնում է աշխարհի ճակատագիրը, այն աշխարհի, որը ինքն այլևս չի տեսնի։ Նրան անհանգստացնում է այն, թե ինչպես մարդկությանը կհաջողվի քիչ ռեսուրս վատնել»,– ասել է Մուխիկան։ Ինչպես պարզաբանել է Ուրուգվայի առաջնորդը, կոմանդանտեն, ավելի քան երբևէ, անհանգստացած է մարդկության ճակատագրով։ Կաստրոն վերջին տարիներին ավելի քիչ է հայտնվում հանրային միջոցառումներին։ CELAC–ի գագաթաժողովին Կաստրոն հանդիպել է Արգենտինայի, Բրազիլիայի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Ուրուգվայի, Նիկարագուայի, Էկվադորի, Յամայկայի առաջնորդների հետ։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։