Լրահոս

01.02.2014 12:16


Լավրովը, Քերին և Պան Գի Մունը քննարկել են «Ժնև-2»-ի առաջին փուլի ավարտի արդյունքները

Լավրովը, Քերին և Պան Գի Մունը քննարկել են «Ժնև-2»-ի առաջին փուլի ավարտի արդյունքները

Մյունխենում ուրբաթ գիշեր անվտանգության կոնֆերանսին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եռակողմ հանդիպմանը, ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի ներկայությամբ, մեկ անգամ ևս ընդգծվել է սիրիական ընդդիմության պատվիրակության ընդլայնման անհրաժեշտությունը «Ժնև–2» գործընթացի շրջանակներում։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ սկզբից Լավրովն ու Քերին 45 րոպե երկկողմանի բանակցություններ են ունեցել, որպեսզի քննարկեն սիրիական շարունակվող ճգնաժամը։ Նրանք անդրադարձել են Դամասկոսի դեմ կիրառվելիք ճնշումներին՝ կապված քիմիական զենքի տեղափոխման հետ, քննարկել նաև միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլի թեման։ Քերին հստակեցրել է, որ հաջորդ փուլի կարևորագույն խնդիրը պետք է լինի անցումային մարմնի ստեղծումը՝ երկկողմանի համաձայնության հիմքի վրա։ Ապա նրանց են միացել Պան Գի Մունը, Բրահիմին և այլք։

Այս խորագրի վերջին նյութերը