Քաղաքական

01.02.2014 12:22


Օֆշորային սկանդալի «հերոսներից» Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել է

Օֆշորային սկանդալի «հերոսներից» Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել է

Օֆշորային սկանդալի «հերոսներից» Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել է: Այս մասին NewsBook-ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Արմեն Մալխասյանը նաև նշեց. «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի օգնությամբ և համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին, և հիմա որոշվում է նրան արտահանձնելու հարցը»:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հունիսի 17-ից, նախաքննական մարմնի որոշմամբ, Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է: Նա իբրև թե ադամանդագործ էր, և հենց նրա միջնորդությամբ էր գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրել իր ողջ ունեցվածքը, որը հետագայում աստիճանաբար կորցրեց:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը