Քաղաքական

01.02.2014 11:44


Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

2014 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներեքերորդ նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումների հիման վրա շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի վերաբերյալ քննարկումները: Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային գրաֆիկը: Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի և Գևորգ Դանիելյանի կողմից ներկայացվել են Հանձնաժողովին ուղղված մասնագիտական առաջարկների վերաբերյալ եզրակացությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր

սահմանադրական բարեփոխումների մասնագիտական

հանձնաժողովի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը