Լրահոս

01.02.2014 16:23


Եվրախորհրդարանն առաջարկել է Նոբելյան մրցանակ շնորհել Էշթոնին կամ Սնոուդենին

Եվրախորհրդարանն առաջարկել է Նոբելյան մրցանակ շնորհել Էշթոնին կամ Սնոուդենին

Եվրախորհրդարանի խմբակցություններն առաջարկել են 2014թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել ամերիկյան գաղտնի ծառայությունների բացահայտող Էդուարդ Սնոուդենին կամ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին։ Այս մասին փոխանցում է «РИА–Новости»-ին։ ԵԽ ներկայացուցիչների խոսքերով՝ պատգամավորներն առաջադրել են Էշթոնին Սերբիայի և ինքնահռչակված Կոսովոյի իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար. նա առաջադրված է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչի և կոսովյան կառավարության ղեկավար Հաշիմ Թաչի հետ։ Իր հերթին «կանաչների» խմբակցությունն առաջադրել է Սնոուդենի թեկնածությունը նրա բացահայտումների համար, որոնք նպաստել են ժողովրդավարական արժեքների առաջընթացին և իրենց փոխկապվածության համաշխարհային գիտակցմանը, որը համընդհանուր խաղաղության պայման է։ Այնուամենայնիվ, ԵԽ–ում վստահ չեն, որ նոր թեկնածուների անունները կհայտնվեն Նոբելյան մրցանակի պաշտոնական ցուցակում։

Այս խորագրի վերջին նյութերը