Լրահոս

01.02.2014 17:01


Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը գործ է հարուցել իշխանությունը զավթելու փորձի համար

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը գործ է հարուցել իշխանությունը զավթելու փորձի համար

Ինչպես ավելի վաղ նշել էինք, 2013թ. դեկտեմբերի 9-ին Կիևում «Բատկիվշինա» կուսակցության գրասենյակի խուզարկության ընթացքում առգրավվել էր կուսակցության համակարգչային տեխնիկան։ Եվ այժմ, կուսակցության նյութերի ուսումնասիրության արդյունքներով, գործ է հարուցվել պետական իշխանության զավթման փորձի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետախուզական վարչության պետ Մաքսիմ Լենկոն։

«Նյութերում առկա են տվյալներ, որոնք ենթադրում էին ցույցի պլանավորման զարգացման ուժային տարբերակ, այսինքն՝ այնպիսի տարբերակ, որի դեպքում ցուցարարների նկատմամբ ուժ կկիրառվեր, որը կազդեր գործող իշխանության և նախագահի հեղինակության վրա», – ասել է Լենկոն։ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ հետաքննությունը կտևի երկու ամիս։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը