«Սերժ Սարգսյանի ինքնաթիռի վրա բավական լուրջ գումարներ կծախսվեն»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ նախագահի նստավայրն այս տարի պատրաստվում է բավական լուրջ գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պահպանման, վերանորոգման ու շահագործման համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի համաձայն՝ 2014թ. նախագահականը ծրագրել է ինքնաթիռի շահագործման ծառայությունների համար ծախսել 410 մլն դրամ կամ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ 395 մլն դրամ կամ 970 հազար դոլար էլ նախագահականը պատրաստվում է ծախսել այդ ինքնաթիռի վերանորոգման ու պահպանման ծառայությունների համար: Եվ այս ամենը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ասել է թե` հարկատուներիս գրպանից»։
«Սերժ Սարգսյանի ինքնաթիռի վրա բավական լուրջ գումարներ կծախսվեն»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.