Լրահոս

01.02.2014 09:44


Ստրասբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպումը

Ստրասբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի և ԵԽ  մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ: Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավուքների պաշտպանությանն առընչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Այս խորագրի վերջին նյութերը