«Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ։ Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-դեկտեմբերին» վերնագրով զեկույցի համաձայն՝ 2013թ. ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 և վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի։
Երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով՝ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է և հարմար՝ ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար։ 2013թ. Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144։ Կտրուկ ավելացել է նաև Բավրայի անցակետով հեռացածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու փոխարեն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։