Սիրիայում 13 զինվորական է մահացել մահապարտի պայթյունի հետևանքով
Առնվազն 13 զինվորական է մահացել Սիրիայում մահապարտի պայթյունի հետևանքով։ «Ռոսբալտի» փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Համա վարչական շրջանում։ Սաուդյան գրոհայինը, որը Սիրիա էր ժամանել ահաբեկիչներին աջակցելու համար, պայթեցրել է իրեն Ռահջանի բանակային պարեկակետում, որը Սիրիայի ներկայիս պաշտպանության նախարար Ֆահդ ալ–Ֆրիջայի հայրենի ավանն է։
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորումը։