Լրահոս

27.01.2014 16:00


Թունիսում ժողովրդավարական Սահմանադրություն են ընդունել

Թունիսում ժողովրդավարական Սահմանադրություն են ընդունել

Թունիսի Ազգային ասամբլեան, ձայների մեծամասնությամբ, ընդունել է նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին փոխանցում է «Associated Press»-ը։ Նոր Սահմանադրության օգտին է քվեարկել 200 անդամ 216-ից: Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների երեք քառորդի հավանությունը. հակառակ դեպքում այդ հարցը կհանվեր հանրաքվեի։ Թունիսի Սահմանադրության նոր տարբերակն ամրագրում է իսլամը՝ որպես պետական կրոն, ինչպես նաև ներառում է կետեր կանանց և տղամարդկանց հավասարության, օրենքի գերակայության և պետության աշխարհիկ բնույթի վերաբերյալ: Սահմանադրությունը երաշխավորում է նաև Թունիսում դավանանքի ազատությունը:

Նշենք, որ Թունիսի նոր Սահմանադրության մշակման աշխատանքները սկսվել են 2011–ին՝ այն բանից հետո, երբ ժողովրդական ապստամբության հետևանքով գահընկեց արվեց Զին էլ-Աբիդին Բեն Ալին: Այս մասին տեղեկացնում է «korrespondent.net»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը