Կիրո Մանոյան. «Բան ցույց տալու ուրիշ շատ ձևեր կան»
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Հանրապետականին առաջարկում է ոչ թե ՀՀ-ի անունը փոխել, այլ վարած քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել էր Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն։
«Պարոն Աշոտյանի նպատակը եթե իսկապես պատմական արդարության վերականգնումն է ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն է ուղղված, ինչպես իրենք են սիրում ասել, դրա անելու ձևը ոչ թե հանրապետության անունը, այլ քաղաքականությունը փոխելն է»,- այսօրվա ասուլիսին ասել է Մանոյանը։ Նա շեշտել է, որ գործող իշխանությունը նախ պետք է հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից։
«Պարոն Աշոտյանի գիտակցությունը, թե 100-ամյակին մենք պետք է ինչ-որ բան ցույց տանք, սխալ է։ Բան ցույց տալու ուրիշ շատ ձևեր կան»,- նշել է բնախոսը։