Մերկ ցուցարարի տեսանյութը հրապարակած ոստիկանը փախել է ԵՄ (տեսանյութ)
Հաջողվել է գտնել այն ոստիկանին, ով համարձակվել էր հրապարակել «Բերկուտ» հատուկջոկատայինների կողմից ուկրաինացի ցուցարարին մերկացնելու և նրան ծաղրելու տեսանյութը։ Այս մասին «ТСН»–ին հայտնել է իրավապահը, ով ցանկություն է հայտնել գաղտնի պահել իր անունը։
Այդ տեսանյութը հրապարակած ոստիկանը ստիպված է եղել ազատման դիմում գրել և ընտանիքի հետ միասին փախչել ԵՄ երկրներից մեկը։
Ոստիկանը պատմել է, որ տեսանյութն իր մոտ պատահական է հայտնվել. ծառայակից գործընկերն այն ներբեռնել է իր աշխատանքային համակարգչի մեջ՝ ձայնագրելու նպատակով, բայց հետո անփութություն է թույլ տվել և մոռացել է այն ջնջել համակարգչից։
Տեսանյութը հրապարակած ոստիկանը խոստովանել է, որ այժմ վախենում է հաշվեհարդարից։

Իրավապահի բացառիկ հարցազրույցը՝ ստորև։