Լրահոս

27.01.2014 13:50


Արևելյան Եվրոպան հայտնվել է ուժեղ ձնաբքի տակ

Արևելյան Եվրոպան հայտնվել է ուժեղ ձնաբքի տակ

Լեհաստանում մարդիկ սառում են մահվան աստիճան, իսկ Ռումինիայում մեծագույն վտանգ է հայտարարված: Արևելյան Եվրոպայի երկրները տառապում են ցրտից ու ձնաբքից: Լեհաստանում օդի ջերմաստիճանն իջել է մինչև –24 աստիճան: Վերջին օրվա ընթացքում ցրտահարությունից մահացել է 11 մարդ: Տեղական իշխանություններն անօթևանների համար ապաստարաններ են ստեղծում, ինչպես նաև անվճար տաք սնունդ բաժանում փողոցներում: Ռումինիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ վտանգի «կարմիր կոդ» է հայտարարված: Ուժեղ ձնաբքի հետևանքով փակվել են ճանապարհները, ճանապարհային բախումների հետևանքով կիլոմետրերով խցանումներ են առաջացել: Գնացքներն ընդհատումներով են աշխատում, փողոցներում ձնակույտեր են: Ձնաբքի տակ է հայտնվել նաև Բուլղարիան: Այս մասին փոխանցում է «segodnya.ua»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը