Լրահոս

27.01.2014 13:10


Սիրիայում հայկական շրջանները դատարկվում են

Սիրիայում հայկական շրջանները դատարկվում են

Սիրիայի հայկական համայնքը, բացի անվտանգության հարցից, կանգնած է նաև կենսական լրջագույն խնդիրների առջև։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասել է արաբագետ Արաքս Փաշայանը: Բանախոսը շեշտել է, որ սիրիահայերը պայքարում են ոչ միայն ողջ մնալու համար, այլև հաց, դեղորայք հայթայթելու:

«Պարենային ճգնաժամ է Սիրիայում. մարդիկ ժամերով հացի և պարենամթերքի հերթ են կանգնում... Հայկական համայնքն արդեն տվել է ավելի քան 100 զոհ։ Չի բացառվում, որ դրանց թիվն ավելանա: Հայկական շրջանները դատարկվում են. սիրիահայերը հեռանում են երկրից»,- ասել է արաբագետը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Սիրիայում որ ուժը կհաղթի, հայերին վտանգ չի սպառնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը