Լրահոս

27.01.2014 12:11


Ուկրաինայի իշխող կուսակցությունը կառավարության հրաժարականի հարցին կողմ կքվեարկի

Ուկրաինայի իշխող կուսակցությունը կառավարության հրաժարականի հարցին կողմ կքվեարկի

Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» խմբակցության ղեկավար Միխայիլ Չեչետովը հայտարարել է, որ Ռադայի արտահերթ նիստի ժամանակ իրենք կողմ կքվեարկեն երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի հարցին: Իհարկե, միայն դեպքում, եթե «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը համաձայնի ընդունել նախագահ Յանուկովիչի առաջարկած վարչապետի պաշտոնը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «ՈՒԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոյին էլ Յանուկովիչն առաջարկել էր փոխվարչապետի պաշտոնը, սակայն ինչպես նա, այնպես էլ Յացենյուկը, մերժել էին։

Վերջնական պատասխանի համար իշխանությունը ընդդիմության առաջնորդներին ժամանակ է տվել մինչև հունվարի 28–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը