Տնտեսագետ. «Հայաստանը պետք է ավելացնի ցորենի պետական ռեզերվները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հացամթերքի շուկայում գրանցված գնաճին՝ տնտեսագետ ՍամվելԱվագյանն ասել է, թե այնպայմանավորվածէմիջազգայինշուկայումցորենիթանկացմամբ։
-Նախորդ ուրբաթ օրվա տվյալներով՝ համաշխարհային շուկայում մեկ տաննա ցորենի գինը հասել է 300 դոլարի, իսկ ֆրանսիական ցորենի գինը՝ անգամ 350 դոլարի,-ասել է նա։
Ըստ Սամվել Ավագյանի՝ սա վերջին 30 տարում գրանցված ցորենի ամենաբարձր գինն է, և մեր տարածաշրջանում նույնպես ցորենի գները բարձրացել են, ու «Փոթի» նավահանգստում հայ ներկրողները մեկ տոննա ցորենը 400 դոլարով են գնում՝ դեկտեմբերի 330-350 դոլարի փոխարեն։
-Ստեղծվածիրավիճակիպատճառներիցմեկնայնէ, որնախԵվրամիությանտարբերվերլուծականկենտրոններիկողմիցհայտարարություններենհնչումայնմասին, որԵվրամիություննայստարիքիչցորենէարտահանելու։Բացիայդ, Ալժիրը, ԹունիսըևՀորդանանը, պարենայինճգնաժամըմեղմելունպատակով, մեծաքանակցորենիներկրումենիրականացնում։ՑորենիգնիբարձրացմանվրաազդելեննաևԱվստրալիայումևԲրազիլիայումտեղիունեցողջրհեղեղները,-ընդգծել է նա։
Այնումենայնիվ, տնտեսագետը նշել է, որ այս տարվա ընթացքում համաշխարհային շուկայում պարենային ճգնաժամ չի լինի, որովհետև ցորենի գների կտրուկ աճ չի նկատվի, և որ այս թանկացումներն էլ կտևեն մինչև փետրվար։
Սամվել Ավագյանը ասել է, թե իր անձնական կապերից և հարցումներից պարզել է, որ ներկրող ընկերությունների կողմից այսօր իրացվող ալյուրի մի մասը նախքան թանկացումը ներկրված, իսկ մյուս մասը՝ թանկացման պայմաններում գնված ցորենից են, և երբ առաջիկայում ներկրողները սկսեն իրացնել բացառապես թանկ գնով ձեռք բերված ցորենի ալյուրը, հնարավոր է, մինչև փետրվար Հայաստանում հացի գները դարձյալ բարձրանան։
-ԵթեՀայաստանըցանկանումէզերծմնալարտաքինշուկայիազդեցությունից, պետքէավելացնիցորենիպետականռեզերվները՝ունենալովառնվազն 3-4 ամսվացորենիպաշար,-ընդգծել է նա։
Սամվել Ավագյանը նշել է, որ ցորենի մեր պետական ռեզերվը 50 հազ. տոննա է, ինչը մեկ ամսվա պաշար է և պահվում է «սև» օրվա համար։
Տնտեսագետ. «Հայաստանը պետք է ավելացնի ցորենի պետական ռեզերվները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հացամթերքի շուկայում գրանցված գնաճին՝ տնտեսագետ Սամվել Ավագյանն ասել է, թե այն պայմանավորված է միջազգային շուկայում ցորենի թանկացմամբ։
-Նախորդ ուրբաթ օրվա տվյալներով՝ համաշխարհային շուկայում մեկ տաննա ցորենի գինը հասել է 300 դոլարի, իսկ ֆրանսիական ցորենի գինը՝ անգամ 350 դոլարի,-ասել է նա։
Ըստ Սամվել Ավագյանի՝ սա վերջին 30 տարում գրանցված ցորենի ամենաբարձր գինն է, և մեր տարածաշրջանում նույնպես ցորենի գները բարձրացել են, ու «Փոթի» նավահանգստում հայ ներկրողները մեկ տոննա ցորենը 400 դոլարով են գնում՝ դեկտեմբերի 330-350 դոլարի փոխարեն։
-Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ նախ Եվրամիության տարբեր վերլուծական կենտրոնների կողմից հայտարարություններ են հնչում այն մասին, որ Եվրամիությունն այս տարի քիչ ցորեն է արտահանելու։ Բացի այդ, Ալժիրը, Թունիսը և Հորդանանը, պարենային ճգնաժամը մեղմելու նպատակով, մեծաքանակ ցորենի ներկրում են իրականացնում։ Ցորենի գնի բարձրացման վրա ազդել են նաև Ավստրալիայում և Բրազիլիայում տեղի ունեցող ջրհեղեղները,-ընդգծել է նա։
Այնումենայնիվ, տնտեսագետը նշել է, որ այս տարվա ընթացքում համաշխարհային շուկայում պարենային ճգնաժամ չի լինի, որովհետև ցորենի գների կտրուկ աճ չի նկատվի, և որ այս թանկացումներն էլ կտևեն մինչև փետրվար։
Սամվել Ավագյանը ասել է, թե իր անձնական կապերից և հարցումներից պարզել է, որ ներկրող ընկերությունների կողմից այսօր իրացվող ալյուրի մի մասը նախքան թանկացումը ներկրված, իսկ մյուս մասը՝ թանկացման պայմաններում գնված ցորենից են, և երբ առաջիկայում ներկրողները սկսեն իրացնել բացառապես թանկ գնով ձեռք բերված ցորենի ալյուրը, հնարավոր է, մինչև փետրվար Հայաստանում հացի գները դարձյալ բարձրանան։
-Եթե Հայաստանը ցանկանում է զերծ մնալ արտաքին շուկայի ազդեցությունից, պետք է ավելացնի ցորենի պետական ռեզերվները՝ ունենալով առնվազն 3-4 ամսվա ցորենի պաշար,-ընդգծել է նա։

7or.am