Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը Ժնևի բանակցություններում մտադիր է հրադադար առաջարկել կառավարությանը կիրակի օրվանից։ Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի անդամ Անաս ալ-Աբդան:
«Եթե նրանք իրոք մտահոգ են Սիրիայի ժողովրդի ճակատագրով, ապա մենք կտեսնենք՝ ինչպես կարձագանքեն այդ առաջարկին»,–ասել է Անաս ալ-Աբդան: Նրա խոսքերով՝ Հոմս քաղաքի շրջանում մեկ կամ երկու շաբաթով հաստատված հրադադարը հնարավորություն կընձեռի Հոմս ուղղել 12 տոննա մարդասիրական օգնություն, որը պատրաստել է Կարմիր խաչը: Ընդդիմությունը սպասում է կառավարության որոշմանը։
Սիրիայի ընդդիմությունը հրադադար կառաջարկի իշխանությանը