Աշխարհ

25.01.2014 12:19


Եվրոպայում խոսել են Ուկրաինայի բաժանման վտանգի մասին

Եվրոպայում խոսել են Ուկրաինայի բաժանման վտանգի մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն Ուկրաինայի բաժանման վտանգ է տեսնում։ Այս մասին տեղեկացնում է newsru.com-ն՝ «Ունիան»-ին հղումով։ Շաբաթ գիշերը Կիևում խախտվել է հակամարտության դադարը, որը հայտարարվել էր բանակցությունների ընթացքում։ Տուսկը նշել է, որ ճգնաժամային վիճակին երկիրը հասցրել է Յանուկովիչն իր վարքով, և երկրի միասնականությունը հայտնվել է հարցականի տակ:

Թեպետ վարչապետը հայտարարել է Ուկրաինայի՝ եվրոպական ընտրության հետագա աջակցության մասին, սակայն հավելել է, որ ուկրաինացիներին «երկար մարշ» է սպասվում:

«Ուկրաինան՝ որպես հարուստ ու հանգիստ հարևան. սա է Լեհաստանի նախապայմանն անվտանգության ապահովման համար։ Պառակտված Ուկրաինան ներքին բախմամբ վաղ թե ուշ բավական լուրջ խնդիր կդառնա ամբողջ տարածաշրջանի համար, ոչ միայն ուկրաինացիների»,– ասել է Տուսկը Լեհական ռադիոյին:

Այս խորագրի վերջին նյութերը