Լրահոս

25.01.2014 10:53


«ՀՀ վարչապետը փորձում է իր համար քաղաքական հենարան կառուցել»

«ՀՀ վարչապետը փորձում է իր համար քաղաքական հենարան կառուցել»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ հանդիպել են Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանն այս կուսակցությունների նկատմամբ ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել, ընդ որում՝ մի քանի անգամ, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետը փորձում է իր համար քաղաքական հենարան կառուցել։ Հատուկ դրա համար նա նույնիսկ իր օգնականին «զոհաբերեց»՝ կառավարությունից ուղարկելով քաղաքականությամբ զբաղվելու»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը