Հանրային հեռուստաընկերությունը՝ «Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական հեռարձակող
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անակնկալ է պատրաստել իր մարզասեր հեռուստադիտողների համար:
Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները փետրվարի 7-23-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենան հետեւելու ինչպես Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքին ընդհանրապես, այնպես էլ հայ մարզիկների ելույթներին մասնավորապես:
«Սոչի-2014» օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանը:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 7-ին՝ ժամը 20:14-ին, իսկ ահա փակման արարողությունը փետրվարի 23-ին՝ 20:00-ին:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին