Լրահոս

24.01.2014 21:52


«Պետք է այս շարժման արմատները ավելի խորացնել»

«Պետք է այս շարժման արմատները  ավելի խորացնել»

Իմ կարծիքով, հունվարի 18-ին կայացած բազմամարդ, հզոր հավաք-երթը՝ ոչիշխանական 4 հզոր ուժերի հետ համատեղ, ցույց տվեց իր ուժը «Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ» օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար: Բայց սա դեռ չի նշանակում, որ վերջնական հաստատվել է Սահմանադրական Դատարանի կողմից օրենքի հակասահմանադրական ճանաչվելը։ Սա դեռ նույնպես չի նշանակում, որ արդեն պայքարը պետք է մարվի, և վերջնական հաղթահարած է: Ո՛չ, դա այդպես չէ: Քանի որ որևէ վստահություն, հավատ և երաշխիք չունենք այս ոչլեգիտիմ իշխանության և անվստահելի դատարանի կողմից, չենք կարող վստահ ասել, թե մարտի 28-ին բանավոր ընթացակարգով Սահմանադրական դատարանը կարող է վերջնական հաստատել օրենքի հակասահմանադրական ճանաչելը: Պետք է այս շարժման արմատները ավելի խորացնել և ոչ մի րոպե անգամ չմտածել պայքարը դադարեցնելու և նահանջելու մասին՝ մինչև օրենքի հակասահմանադրական ճանաչվելը:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը