Լրահոս

24.01.2014 20:59


ՀԱԿ. «ՍԴ-ի որոշումը այլ բան չէ, քան իշխանության մարտավարական մի նահանջ»

ՀԱԿ. «ՍԴ-ի որոշումը այլ բան չէ, քան իշխանության մարտավարական մի նահանջ»

Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։ Այն հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ։ Դա փոքր, բայց քաղաքական իմաստով նշանակալից մի նվաճում է. քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության համատեղ գործողություններով հասարակության համախմբումն է որեւէ խնդրի լուծման ստույգ ճանապարհը։

Միաժամանակ, կասկած լինել չի կարող, որ սահմանադրական դատարանի որոշումը այլ բան չէ, քան իշխանության մարտավարական մի նահանջ՝ այն հույսով, որ առաջիկայում իր համար ավելի նպաստավոր պահի՝ հասարակական հակազդման թուլացման պայմաններում, ամբողջությամբ գործողության մեջ կդնի օրենքը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանը օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական կճանաչի միայն իշխանության վրա հասարակական եւ քաղաքական ուժերի համատեղ պայքարի հետագա ուժգնացման, հասարակական ավելի լայն շերտերի ընդգրկման պայմաններում։ Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարող բոլոր անհատներին, նախաձեռնություններին եւ քաղաքական ուժերին՝ բազմապատկել ճնշումը, հասարակության մյուս շերտերին՝ միանալ այս պայքարին։

Հայ ազգային կոնգրես

Այս խորագրի վերջին նյութերը