Լրահոս

23.01.2014 14:18


Կընդլայնվի դրոշմապիտակով հաշվառման համակարգի լայն սպառման ապրանքատեսակների շրջանակը

Կընդլայնվի դրոշմապիտակով հաշվառման համակարգի լայն սպառման ապրանքատեսակների շրջանակը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի շրջանակը` ներառելով նաև լայն սպառման այլ ապրանքատեսակներ: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրոշմապիտակով համակարգի ներդրման շնորհիվ ստվերայնության նվազման ցուցանիշները, որոնք հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարը, գոհացրել են վարչապետին: Նա անհրաժեշտ է համարել շարունակել աշխատանքը, որպեսզի մնացած ոլորտներում նույնպես էապես կրճատվի ստվերայնությունը: Օրինագծի գործողության ժամկետը պայմանավորված կլինի ԱԺ-ում դրա քննարկման ընթացքով և ընդունմամբ:

Այդ օրինագծով առաջարկվում է նախկին աղյու­սակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

0401

Կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման

կաթնեղեն

0402

Կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

կաթնեղեն

0403

Թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբու­րային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց

կաթնեղեն

0901

Սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկ­ների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչ­ներ` ցանկացած համամասնու­թյամբ սուրճ պարունակող

սուրճ

0902

Թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց

թեյ

0903 00 000

Մատե, կամ պարագվայական թեյ

թեյ

1507

Սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ, ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1508

Գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ, ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1509

Ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիա­կան բաղադրության փոփո­խու­թյան

ձեթ

1512 11 910

Արևածաղկի ձեթ

ձեթ

1515 19 900

Եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ

ձեթ

1602

Պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից

մսեղեն

1604

Պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարի­նիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկ­ներից

ձկնեղեն

1605

Պատրաստի կամ պահածոյացված խեցգետ­­նակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

ձկնեղեն

2001

Բան­ջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացա­խաթթվի հավելմամբ

պահածո

2002

Լոլիկ­ներ (պոմիդոր) պատրաստված կամ պահա­ծոյացված առանց քացախի կամ քացա­խաթթվի

պահածո

2003

Սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման

պահածո

2004

Այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահա­ծոյացված առանց քացախի կամ քացա­խաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից

պահածո

2005

Այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահա­ծոյացված առանց քացախի կամ քացա­խաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերք­ներից

պահածո

2006

Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշա­րակ ներծծած, շաքարահյութով պատած, շաքարահյութով եփած, շաքարած)

պահածո

2007

Ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգա­յին կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակ­ման արդյունքում, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավել­­մամբ

պահածո

2008

Մրգեր, ընկույզներ, և բույսերի ուտելի այլ մասեր պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրաց­նող նյութեր կամ սպիրտ պարու­նա­կող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշա­տակված կամ չներառված

պահածո

2101 20

Թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ և խտանյութեր, դրանց կամ թեյի, (պարագվայական թեյի) մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք

թեյ

2105 00

Պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո պարունակող կամ չպարունակող

պաղպաղակ

2209 00

Քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

քացախ

3304

Կոս­մետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացա­ռությամբ դեղամիջոցներից), ներառ­յալ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ

կոսմետիկա

3305

Մազերի խնամքի միջոցներ

կոսմետիկա

3401

Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող` կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով, օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևու­­թային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուկների տեսքով՝ կշռա­բաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարու­նա­կող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբա­թաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծ­ված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով

օճառ

3402

Մակերևութային ակտիվ օրգանական նյու­թեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառ­յալ օժանդակ լվացող միջոցներ) և մաք­րող միջոցներ` օճառ պարունակող կամ չպա­րունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)

օճառ

Այս խորագրի վերջին նյութերը