Պաշտոնական. պետական գանձարանի պահուստն անձեռնմխելի կմնա
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ՝ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման, համալրման ու ծախսման ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգելու միջոցով անհրաժեշտության դեպքում արտադրական, ֆինանսական և այլ կարիքների բավարարման նպատակով ավելացվի պետբյուջեի եկամուտը: 2012-2013թթ. ընթացքում հրապարակային աճուրդի միջոցով նշված արժեքների իրացում չի իրականացվել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով: ՀՀ ֆինանսների նախարարի հավաստմամբ՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստից վաճառք առաջիկայում էլ չի նախատեսվում: