Մաքսային միության փաստաթղթերի որոշ վերնագրերի շուրջ կան տարընթերցումներ
ՀՀ կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որի շնորհիվ յուրաքանչյուր նախարարություն և գերատեսչություն հստակ պատկերացում կստանա միջոցառումներին իր մասնակցության և դրույթների կատարման ժամկետների մասին, որպեսզի սահմանված կարգով իրագործի դրանք: Վարչապետն ասել է, որ խնդրին անդրադարձ է եղել նաև երեկ՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է փաստաթղթերի խմբագրական շտկումներին:
«Չափազանց կարևոր է, որ այս պահին բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետև ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններն օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք: Դրա համար խնդրում եմ, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը մեծ ուշադրություն դարձնեն տերմիններին, և որպեսզի հետագայում նույնականության խնդիրը մենք ամբողջությամբ կարողանանք լուծել, որպեսզի ռուսերեն տարբերակները և հետագայում հայերեն տարբերակները համադրելի լինեն ամբողջությամբ: Երեկ խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ որոշ վերնագրերի շուրջ կան տարընթերցումներ, թե ճիշտ թարգմանությունն ինչպիսին է, և ինչ տերմինաբանություն մենք պետք է օգտագործենք, որովհետև հայերենում այլ տերմիններ են օգտագործվում, քան ռուսերենում: Այս պահին ինչպես պայմանավորվենք, ապագայում այդ տերմիններն այդպես էլ օգտագործելու ենք: Դրա համար մենք պետք է զգույշ լինենք», - եզրափակել է վարչապետը: