Ջերմիջեցնող միջոցները նպաստում են հարբուխի տարածմանը. գիտնականներ
Ջերմիջեցնող միջոցները, ինչպիսիք են ասպիրինը կամ պարացետամոլը, նպաստում են հարբուխի վարակի տարածմանը։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ` այսպիսի անհավանական եզրահանգման են եկել կանադացի գիտնականները։ Հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Դևիդ Էրնի խոսքերով՝ ջերմության բարձրանալը վարակի դեմ օրգանիզմի պայքարի ձևերից մեկն է։ Այդ պատճառով էլ, երբ արհեստականորեն փորձում են իջեցնել ջերմությունը, մարդիկ, անկախ իրենցից, զրկվում են բնական պաշտպանվածությունից։ Եվ անգամ երբ ջերմությունն իջնում է, և հիվանդին թվում է, թե ինքն առողջացել է, իրականում նա շարունակում է վարակակիր մնալ։
Պրոֆեսորն ընդգծել է, որ 1918թ. բռնկված համաճարակի (որին զոհ է գնացել 50–100մլն մարդ) տարածման պատճառներից մեկն էլ կարող էր ասպիրինի համատարած օգտագործումը լինել։
Նշենք, որ ամեն տարի Կանադայում հարբուխի պատճառով հիվանդանոցում է հայտնվում 12,2 հազ. մարդ, որոնցից մոտ 3,5 հազարը մահանում է։

7or.am