Լրահոս

23.01.2014 13:20


Գյումրիի նախկին քաղաքապետի գրասենյակի հայտարարությունը

Գյումրիի նախկին քաղաքապետի գրասենյակի հայտարարությունը

Որոշ ԶԼՄ-ների եւ էլեկտրոնային կայքերի կողմից հետեւողականորեն եւ նպատակային կերպով շարունակվում են ստահոդ տեղեկություններ տարածվել Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի գրասենյակը՝ անդրադառնալով նախկին քաղաքապետի որդու՝ Սամվել Բալասանյանի տուն «այցելությանը»:

Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսեւորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երեւում է, որ Սպարտակ Ղուկասյանը որեւէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթեւեկող մեքենաների հետ: Տեսաձայնագրություններում հստակ երեւում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել եւս՝ հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ եւ հայհոյողներ: Դեռ ավելին, ակնհայտ երեւում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով: Ստացվում է, որ փողոցային սովորական ավտոերթեւեկությունը ոմանց վախն է առաջացրել: Բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել այդ տեսաձայնագրությունը եւ փորձել գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին: Թե ով եւ ինչու է փորձում այս ամենը կապել Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, այժմ պարզ է դառնում: Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն բացահայտելու ենք եւ հրապարակայնորեն մերկացնելու ենք սուտ, կեղծ լուրեր շրջանառողներին եւ նրանց պատվիրատուներին: Բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք մեզ նման ոտնձգություններից եւ ոտնձգողներից:

Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը