Լրահոս

23.01.2014 13:14


Դավիթ Սարգսյան. «ՀՀ կառավարությունը թանկարժեք իրերը չի վաճառելու»

Դավիթ Սարգսյան. «ՀՀ կառավարությունը թանկարժեք իրերը չի վաճառելու»

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պնդել է, որ ՀՀ կառավարությունն աճուրդի չի հանելու և չի վաճառելու գանձապետարանում գտնվող թանկարժեք իրերը:

Դ. Սարգսյանն ասել է, որ «ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 880-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության նոր որոշումը մամուլը սխալ է մեկնաբանել։

–Այդ որոշմամբ՝ թանկարժեք իրերը չեն վաճառվում։ Նախկինում նման որոշում կար, որը չէին կատարել, որովհետև միջազգային շուկայում գները նվազել էին: Իսկ այսօր ամրագրում ենք, որ այս պահին չենք վաճառում,-ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը