Լրահոս

23.01.2014 12:22


ԲՀԿ–ական պատգամավոր. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը նոնսենս է»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը նոնսենս է»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե սոցիալապես խոցելի խավերը կշարունակեն 1 խմ գազի դիմաց վճարել 100 դրամ, նոնսենս է, քանի որ Հայաստանում, ըստ վիճակագրության, աղքատ է 1 միլիոն քաղաքացի կամ յուրաքանչյուր երրորդը: Իսկ կառավարության տնտեսական ձախողված քաղաքականության արդյունքում աղքատների թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, էլ ավելին է, և բնական է, որ բոլորն էլ պետք է գտնվեն խոցելի խմբում՝ 1խմ գազի դիմաց վճարելով 100 դրամ: Մինչդեռ այն, ինչ ասում են կառավարությունում, ընդամենը ծածկադմբոց է, քանի որ իր մեջ չի ընդգրկում Հայաստանի ողջ խոցելի դաշտը:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը