Լրահոս

23.01.2014 11:48


Սեյրան Օհանյան. «Մենք պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին»

Սեյրան Օհանյան. «Մենք պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրել է պարզաբանումներ ներկայացնել հունվարի 19-ի` լույս 20-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նախարարն ընդգծել է, որ հասարակությունը չպետք է խուճապի մատնվի, քանի որ իրավիճակը վերահսկելի է։

–Ներկայում էլ դիրքերում՝ ԼՂ-ի շփման գծում և ՀՀ հյուսիսարևելյան շրջանում, լարվածություն կա, որը հակառակորդի կողմից արտահայտվում է կրակոցներով ու խուճապահար քայլերով: Սովորության համաձայն` մենք ոչ թե պատասխանում ենք անկանոն կրակոցներին, այլ միայն դիպուկահարների կրակոցներին,-ասել է Ս. Օհանյանը։

Նա նաև ավելացրել է, որ հակառակորդի դիվերսիոն գործողությունների անհաջող փորձերի հետևանքով ադրբեջանցիները զոհեր և վիրավորներ ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը