Հարցազրույց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա տնտեսական վիճակը։
-Տնտեսական վիճակը գնահատում եմ անմխիթար, անհեռանկար։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, քաղաքական առումով նկատի ունեմ, կարող է Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, երբ իսկապես տեղի կունենան համակարգային փոփոխություններ։ Այսինքն, առանց իշխանափոխության, առանց գաղափարախոսության փոփոխության որևիցե փոփոխություն չի կարող տեղի ունենալ։ Այն միջոցառումները, որոնք իրականցնում է կառավարությունը՝ անունը դնելով հակաճգնաժամային, իրականում ոչ թե հակաճգնաժամային են, այլ պարզապես իրենց կապիտալի պահպանմանը, հարստացմանը միտված գործողություններ։ Այդ գործողություններում որևէ տրամաբանություն չկա։ Ես չեմ տեսնում քայլեր, որոնք կառավարությունն իրականցնում է՝ միտված վաղվա օրվան։
-Ուզում եք ասել, որ կառավարության ձեռնարկած ներկայիս քայլերը իրավիճակայի՞ն են։
-Որպեսզի կարողանան որևէ փոփոխություն անել, կառավարությունն առաջին հերթին պետք է 180 աստիճանով փոխի տնտեսության կառավարման գործում իր մոտեցումները։ Իսկ այսօր կառավարությունը, ելնելով սեփական շահերից, լուծում է միայն օրվա խնդիր։
-Այսինք, ըստ Ձեզ, քանի դեռ քաղաքական համակարգում փոփոխություներ չլինեն, չի՞ կարելի ակնկալել, որ տնտեսական քաղաքականությունը կլինի արդյունավետ։
-Ես այդպես եմ գնահատում։ Եվ այս բոլոր զարգացումները ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում ցույց են տալիս, որ տնտեսական զարգացում պարզապես հնարավոր չէ։ Կյանքը ցույց է տալիս, որ բոլոր այն պնդումները, թե մեզ մոտ ամեն ինչ նորմալ է լինելու, իրականություն չեն դառնում։ Առավել ևս, որ քաղաքական համակարգն ինքը դրա կարիքը չունի։ Քաղաքական համակարգը կարիք ունի այնպիսի տնտեսական համակարգի, որն այսօր կա։ Այն օլիգոպոլ է, որին տարբեր ձևակերպումներ են տալիս՝ օլիգարխիկ, մենաշնորհային և այլն։ Իսկ ամենադիպուկ ձևակերպումը տվել էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ավազակապետություն, խուժանապետություն։ Եվ այստեղ ոչ թե բառի հետևից է պետք ընկնել, այլ ճգրիտ հասկանալ դրա խորքային բովանդակությունը։ Իսկ բովանդակությունն այն է, որ պետության մեջ կա ազգաբնակչության չնչին մասը կազմող մի խավ, որը, ունենալով պետական քաղաքական լծակներ, ողջ պետական համակարգն աշխատեցնում է իր բիզնեսի բարօրության համար։ Սովորական քաղաքացին այդ համակարգում որևէ տեղ չունի։
-Սա կարո՞ղ ենք համարել նաև «որո՞նք են ստեղծված տնտեսական իրավիճակից դուս գալու ելքերը» հարցի պատասխան։
-Ելքը մեկն է՝ այսօրվա համակարգի փլուզում, համակարգի փոփոխություն։ Կարող եմ ասել, որ պետք է լինի հեղափոխություն։ Ոչ թե այն ձևով, ինչպես պատկերցնում են մարդիկ, ասենք՝ 1917թ. սոցիալիստական հեղափոխությունը, այլ հեղափոխություն, որը կվերացնի ներկայիս համակարգը։ Այս իշխանություններին պետք է հեռացնել, սակայն ոչ թե իշխանության գալ, այլ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանում իսկապես ձևավորվի այնպիսի իշխանություն, որի գործունեությունը միտված կլինի քաղաքացուն, պետության ամրապնդմանը, տարածաշրջանում մեր դերի բարձրացմանը, և, ամենակարևորը, որը կանխատեսելի կլինի և կունենա ապագա։ Այսօրվա իրականության ամենաբացասական կողմն այն է, որ չի երևում ապագա, և այն ոչ ոք չի կարող ներկայացնել։ Տիգրան Սարգսյանն էլ է հասկացել, որ դա այլևս էական նշանակություն չունի, քանի որ մեզ մոտ այլևս տնտեսություն գոյություն չունի։ Եվ պատահական չէ, որ նա 20% տնտեսական անկում էր կանխատեսում։
-Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ չափերի կհասնի 2009թ. տնտեսական անկումը։
-Հայաստանի տնտեսական զարգացումը միայն և միայն կախված է Ռուսաստանի տնտեսությունից։ Դեռևս հինգ, վեց տարի առաջ էր ասվում, որ մեր տնտեսությունն ամբողջապես կապվում է Ռուսաստանի տնտեսության հետ։ Այսինքն, այն, ինչ ծրագրավորվում է Ռուսաստանում, ուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա։ Ցավոք սրտի, 2009թ. համար դա որպես փաստ պետք է արձանագրվի։ Կրկնում եմ, այս միտումները դեռևս մի քանի տարի առաջ կային, սակայն ճգնաժամի պայմաններում դրանք ավելի վառ արտահայտվեցին, երբ մեր տնտեսությունը պահող տրանսֆերները կրճատվեցին։ Իսկ դրան փոխարինող ֆինանսական միջոց այլևս չկա։ Նույնիսկ այն վարկերը, որոնք ստացվում են միջազգային տարբեր կազմակերպությունների կամ երկրների կողմից, չեն կարող փոխարինել այդ տրանսֆերներին, որովհետև այդ ժամանակ աշխատում էր ֆինանսական արդար բաշխման մեխանիզմը։ Արդար էր, քանի որ բացարձակապես չկար պետության միջամտություն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա 2009թ. կանխատեսումները լավը չեն։ Այնտեղ սպասվում է աշխատատեղերի լուրջ կրճատում, իսկ 2010թ. համար կանխատեսումները շատ աղոտ են՝ մինչև 0.15% աճ։ Այսինքն, 2009թ. Հայաստանի տնտեսական անկումը կարող է շատ ավելին լինել, քան այսօր ներկայացվում է։
-Վարչապետը Հայաստանի քաղաքացիներին հորդորեց իրենց ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում։ Դուք որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ։
-Ինձ համար հանգիստ հասկացողությունն այն է, երբ հնարավորություն ունեմ կարդալ, գրել... Եթե Երևանում այդ պայմանները բավարարում են, ապա հանգիստս կարող եմ մայրաքաղաքում անցկացնել։ Իսկ այս տարի կարծես թե այդ պայմանները կան՝ շոգ չէ, եղանակային հոյակապ պայմաններ են։ Իհարկե, հնարավորության և ժամանակի առկայության պայմաններում կարելի էր որևէ ծովափնյա քաղաքում հանգստանալ։ Ամեն դեպքում, այս տարի որոշել եմ հանգիստս Երևանում անցկացնել։ Սակայն ինձ զարմացնում է վարչապետի հորդորը։ Ազատական տնտեսության գաղափարներն ընդունող մարդը նման առաջարկություններ չպետք է անի։ Վարչապետը կառավարության հետ միասին այնպիսի պայմաններ պետք է ապահովի, որ ես, Դուք, սովորական քաղաքացիները հասկանան, որ Հայաստանում հանգստանալը շատ ավելի մատչելի է և բոլոր առումներով՝ ֆինանսական, հոգևոր, ձեռնտու է։ Սակայն մեզ մոտ հակառակն է։ Եվ մեր քաղաքացիները լավ կյանքից չէ, որ չեն հանգստանում Հայաստանում։ Տիգրան Սարգսյանը երևի դեռ խորհրդային տարիներից կհիշի, որ մեզ համար հանգստանալը, որպես կանոն, հասկացվում էր ծով գնալ։ Հայ ընտանիքները, որպես կանոն, իրենց հանգիստն անց էին կացնում Սև ծովի հանգստավայրերում։ Հիմա ի՞նչ է, վարչապետը չի՞ ուզում, որ մեր քաղաքացիները ծովում հանգստանան։
Վահագն Խաչատրյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը