Լրահոս

24.01.2011 13:15


Արմեն Պողոսյան. «Հերթական պատուհասն է թակել մեր ժողովրդի դուռը»

Արմեն Պողոսյան. «Հերթական պատուհասն է թակել մեր ժողովրդի դուռը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարել է, թե հերթական պատուհասն է թակել մեր ժողովրդի դուռը, և հացը թանկացել է մինչև 20 դրամով։

-Դա ամսական արդյունքով ընտանեկան բյուջեի և սպառողական զամբյուղի վրա մեծ ծանրաբեռնվածություն է։ Այսօր քննարկվող թեմայի պատասխանատուները տնտեսական մրցակցության հանձնաժողովն է, գյուղատնեսության նախարարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը։ Մեզ պետք է լիարժեք տեղեկատվություն գնագոյացման առումով, թե որքան են ներկրման ծավալները, արժեքը, շահույթի տոկոսը, որքանով է այն արդարացված, և որքան շահույթ է հարկվում։ Եթե այս խնդիրները մեր երկրում պատշաճ ընթանան, այս երկրում չի լինի այն տագնապը, որը մեզ այսօր հավաքել է այստեղ,-նշել է նա։

Ըստ Արմեն Պողոսյանի՝ հացամթերքի շուկայում ստեղծված իրավիճակն անվերահսկելիության ու անպատժելիության հետևանք է։

-Սրանք սողանցքներ են, որոնք օգտագործվում են պարբերաբար։ Սա հերթականն է։ Մենք ականատես եղանք ձվի գնի աճին,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը