«ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է երկրում իրավիճակը սրելու հանար՝ պահանջելով Կիևի կենտրոնից դուրս բերել հատուկ նշանակության զորքերը։ Պաշտոնական Վաշինգտոնը Կիևից պահանջում է անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Հակառակ դեպքում ԱՄՆ–ը սպառնում է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում դադարեցնել իրավիճակի սրումը:
«Իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ Ուկրաինայի կառավարությունը չի ընդունել ժողովրդի օրինական դժգոհությունը։ Մենք Ուկրաինայի իշխանություններին կոչ ենք անում վերանայել հակաժողովրդավարական օրենսդրությունը, Կիևի կենտրոնից դուրս բերել ուժայիններին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ», –հայտնել է Քեյթլին Հեյդենը։
ԱՄՆ–ը Կիևին սպառնում է պատժամիջոցներով