Հարավային Կորեան սպառնացել է Հյուսիսային Կորեային «դաժան հատուցմամբ» ռազմական սադրանքների դեպքում
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը սպառնացել է Պխենյանին հզոր պատասխան հարված հասցնել սադրանքների դեպքում։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, Սեուլում մամլո ասուլիսին հայտարարել է Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
«Մեր հատուցումը կլինի արագ և դաժան»,–հայտարարել է նա։ Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ–ի ու Հարավային Կորեայի միջև զորավարժությունների դադարեցման Հյուսիսային Կորեայի պահանջները չեն իրականացվելու։
Ամենամյա զորավարժությունների հետևանքով տարածաշրջանում իրավիճակը սրվում է։ Վաշինգտոնը, Սեուլը և Տոկիոն կարծում են՝ զորավարժանքների անցկացմանը հակազդելու համար Պխենյանը կարող է կտրուկ քայլերի գնալ՝ բալիստիկ հրթիռներ բաց թողնել կամ էլ նոր միջուկային փորձարկում իրականացնել։