Լրահոս

16.01.2014 10:42


Եգիպտացիների ճնշող մեծամասնությունը կողմ է նոր Սահմանադրության նախագծին

Եգիպտացիների ճնշող մեծամասնությունը կողմ է նոր Սահմանադրության նախագծին

Նախնական տվյալներով՝ եգիպտացիների ճնշող մեծամասնությունը կողմ է նոր Սահմանադրության նախագծին։ Նորացված Սահմանադրությանն «այո» է ասել բնակիչների 96.1%–ը, դեմ է արտահայտվել 3.9%–ը: newsru.com-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նոր Սահմանադրության երկօրյա հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ավարտից 72 ժամ հետո։ Հիմնական օրենքի նոր նախագիծը բաղկացած է 247 հոդվածից։ Եթե փաստաթուղթը հաստատվի, այն կարգելի քաղաքական կուսակցությունների ստեղծումը և քաղաքական գործունեությունը կրոնական սկզբունքով, ինչպես նաև երկիրը կմնա առանց Խորհրդակցական մարմնի՝ խորհրդարանի վերին պալատի։ Երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամական կազմավորման կողմնակիցներն ամեն կերպ փորձում էին խափանել ընտրությունները դիվերսիաների և անկարգությունների միջոցով։ Հանրաքվեի առաջին օրը բախումների հետևանքով ավելի քան 11 մարդ է մահացել։ Այսօր երեկոյան իսլամիստները գնացք են հրդեհել, որը Կահիրեից ուղղվել էր Տանտա քաղաք։ Գնացքի մի մասն ամբողջությամբ այրվել է։ Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։ Հանրաքվեին, ըստ զինվորականության կողմից մշակված «ռազմական քարտեզի», կհետևեն խորհրդարանական և նախագահական ընտրությունները։

Այս խորագրի վերջին նյութերը