Արամ Հարությունյան. «Քոչարյանի ասածն այն էր, որ Տիգրան Սարգսյանը ստախոս է»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Ամանորից առաջ սկսված և այժմ շարունակվող Տիգրան Սարգսյան–Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճն ինչպե՞ս եք գնահատում։
–Տիգրան Սարգսյանը նախկինում միշտ ասում էր՝ տատս ասում էր, պապս ասում էր։ Հիմա չգիտեմ՝ ով է ասում, բայց մարդը պիտի ամոթ ունենա՝ չխոսի և չփորձի արդարացումներ գտնել, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի հետ բանավիճելու պարագայում, որովհետև նա շատ լավ գիտի, թե ինչ ժառանգություն է թողել։ Տիգրան Սարգսյանի այս պահվածքը ծիծաղելի է, քանի որ եթե հասարակ քաղաքացին վատ է ապրում, ի՞նչ պիտի անես, ի՞նչ թվեր պիտի ասես, ի՞նչ գունավոր աղյուսակներ ցույց տաս, որ էդ մարդուն համոզես՝ ինքը լավ է ապրում։
–Ձեր կարծիքով ի՞նչը դրդեց Ռոբերտ Քոչարյանին արձագանքել Տիգրան Սարգսյանի ասուլիսին։
–Քոչարյանը միշտ էլ, կարևոր հարցերի հետ կապված, իր տեսակետը հայտնել է, մանավանդ այս պարագայում, երբ Տիգրան Սարգսյանն իր ասուլիսում խոսեց իր ստացած ժառանգության մասին։ Շատ բնական է, որ Քոչարյանը պետք է արձագանքեր, և այստեղ նա ոչ թե բանավիճում է, այլ ասում է այն, ինչը մենք միգուցե կարող ենք ասել, բայց ինքը՝ որպես նախկին նախագահ, շատ ավելի լավ գիտի։ Եվ հետո, 3 նախագահներից տնտեսությունից ամենալավը հասկանում է Քոչարյանը։
–Ոմանց կարծիքով ՀՀ երկրորդ նախագահի այս հարցազրույցները մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ են։ Համամի՞տ եք։
–Գիտեք, Քոչարյանի ասածն այն էր, որ Տիգրան Սարգսյանը ստախոս է կամ էլ բարոյականության առումով դեգրադացիա է ապրել, իսկ ավելի շուտ՝ երկուսը միասին։ Այս իմաստով Ռոբերտ Քոչարյանի ասածն ամբողջությամբ ընդունելի է։ Իսկ նման վարչապետին պահելը նշանակում է, որ այդ վարչապետը կա՛մ կասիր է, կա՛մ գլխավոր հաշվապահ։ Ուրիշ պատճառ չեմ տեսնում Տիգրան Սարգսյանին 6 տարի պահելու համար։ Ինչ վերաբերում է հետ վերադառնալուն, ապա կուզենայի, որ այդպես լիներ։ Ես կուզենամ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու որոշում ընդունի, ու պատրաստ եմ կանգնել նրա կողքին։
–Ինչո՞վ եք բացատրում, որ Քոչարյանի առաջին հարցազրույցից հետո ՀՀԿ–ականներից և ոչ մեկը չպաշտպանեց Տիգրան Սարգսյանին, իսկ ահա երկրորդ հարցազրույցից հետո սկսեցին խոսել, այն էլ՝ մեկ–երկու երիտհանրապետական, այն էլ՝ ոչ բովանդակային առումով։
–Առաջին հարցազրույցից հետո հրահանգ չունեին։ Քանի որ երիտհանրապետականները միշտ աչքի են ընկել վախկոտությամբ և կասկածների մեջ էին։ Իսկ հիմա այդ հրամանն ունեն և մեջտեղ են ընկել։ Ի դեպ, ՀՀԿ–ի այսօրվա ջահելներն իրենց կուսակցության պատմությունը վատ գիտեն, իրենց համար ՀՀԿ–ի պատմությունն սկսվում է Սերժ Սարգսյանով և ավարտվում Սերժ Սարգսյանով։ Բայց մենք հիշում ենք ՀՀԿ–ի պատմությունը, որը սկսել է խեղաթյուրվել 1995 թվականից, երբ իրենք՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, մտան «Հանրապետություն» բլոկ, հետո 1998թ. դավաճանեցին իրենց առաջնորդներին, մի գիշերում դարձան երկրապահ և այլն։ Այսինքն, այս մարդիկ պատրաստ են պատվերով ցանկացած մարդու վրա հարձակվել։ Ակնհայտ է, որ Քոչարյանի առաջին հարցազրույցը շատ ավելի կոշտ գնահատականներ էր պարունակում, բայց նրանք չպատասխանեցին։ Իսկ հիմա արձագանքում են, որովհետև հրահանգ կա։
–Բայց ինչո՞ւ հենց երիտհանրապետականները սկսեցին պատասխանել։
–Որովհետև Գալուստ Սահակյանը շատ ավելի հեռատես մարդ է և կամիկաձեություն չի անում, գիտի՝ իրավիճակը կարող է կտրուկ շրջադարձ կատարել, և ինքն այլ կարգավիճակ ընդունի։ Իսկ ջահելները պատրաստ են պատվերի դեպքում ցանկացած մարդու վրա հարձակվել կամ պաշտպանվել։ Ու ակնհայտ է, որ այդ «ճ» կլասի մարդիկ պիտի խոսեին։ Փորձառուները մի քիչ ավելի զգուշավոր են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը