Ռոբերտ Քոչարյանի առաջին հարցազրույցից հետո Տիգրան Սարգսյանը ստիպված էր միայնակ կռիվ տալ՝ դիմելով կոորդինատային համակարգի և գրաֆիկական պատկերների օգնությանը։ Վարչապետը մենակ մնաց, քանզի ո՛չ նախարարները, ո՛չ ՀՀԿ–ականները չպաշտպանեցին նրան։
Մեկ–երկու ծլվլոց լսվեց երկրորդ «սորտի» «դհոլական» տիրույթից ու վերջ։
ՀՀ երկրորդ նախագահի երկրորդ հարցազրույցը արդեն խուճապային տրամադրություններ առաջացրեց կառավարության ղեկավարի մոտ, և նա դաշտ նետեց ձեռքի տակ եղած «մատյան» գունդը։
Գրեթե միաժամանակ «անկախ» մամուլը տարածեց երիտհանրապետականներ Էդուարդ Շարմազանովի և Կարեն Ավագյանի գրեթե նույնանման տեքստերը, ինչպես նաև «քաղաքացիական»Նիկոլ Փաշինյանի «հուժկու» արձագանքը։ Այսպիսով, պարզվեց, որ վարչապետը չունի ՀՀԿ–ի աջակցությունը Քոչարյանի հետ հեռակա բանավեճում, իսկ աջակցողներն էլ ոչ թե բովանդակային պատասխան են տալիս, այլ ընդամենը բառակույտ են արտանետում «անկախ» մամուլի էջերում։
Նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը չհամաձայնեց պաշտպանել Տիգրան Սարգսյանին։
Եվս մի քանի հարցազրույց, և Քոչարյանը, կամա թե ակամա, կպայթեցնի քաղաքական դաշտի բոլոր փուչիկներին և ինվենտարիզացիայի կենթարկի բոլոր «սորտի» դհոլներին։
Հարցն այն չէ, որ Քոչարյանը սխալներ չունի, և նրան չի կարելի քննադատել։ Ունի և կարելի է քննադատել։ Բայց իշխանությունների գործունեության և վարչապետի անձնական որակների վերաբերյալ Քոչարյանի տված գնահատականների հետ չհամաձայնելը կա՛մ տհասության, կա՛մ հաճախորդության վկայություն է։
Քննադատե՛ք Քոչարյանին՝ որքան ուզում եք, բայց նրա տված գնահատականների վերաբերյալ տխմարություններ դուրս տալն ամենևին էլ պարտադիր չէ։ Չարժե պայքարել հանուն «հայրենիքի», մանավանդ որ «հայրենիքը» վաղուց օֆշորներում փող լվանալով է զբաղված։
Նրանք մարտնչում են հանուն «հայրենիքի»
Ռոբերտ Քոչարյանի առաջին հարցազրույցից հետո Տիգրան Սարգսյանը ստիպված էր միայնակ կռիվ տալ՝ դիմելով կոորդինատային համակարգի և գրաֆիկական պատկերների օգնությանը։ Վարչապետը մենակ մնաց, քանզի ո՛չ նախարարները, ո՛չ ՀՀԿ–ականները չպաշտպանեցին նրան։
Մեկ–երկու ծլվլոց լսվեց երկրորդ «սորտի» «դհոլական» տիրույթից ու վերջ։
ՀՀ երկրորդ նախագահի երկրորդ հարցազրույցը արդեն խուճապային տրամադրություններ առաջացրեց կառավարության ղեկավարի մոտ, և նա դաշտ նետեց ձեռքի տակ եղած «մատյան» գունդը։
Գրեթե միաժամանակ «անկախ» մամուլը տարածեց երիտհանրապետականներ Էդուարդ Շարմազանովի և Կարեն Ավագյանի գրեթե նույնանման տեքստերը, ինչպես նաև «քաղաքացիական» Նիկոլ Փաշինյանի «հուժկու» արձագանքը։ Այսպիսով, պարզվեց, որ վարչապետը չունի ՀՀԿ–ի աջակցությունը Քոչարյանի հետ հեռակա բանավեճում, իսկ աջակցողներն էլ ոչ թե բովանդակային պատասխան են տալիս, այլ ընդամենը բառակույտ են արտանետում «անկախ» մամուլի էջերում։
Նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը չհամաձայնեց պաշտպանել Տիգրան Սարգսյանին։
Եվս մի քանի հարցազրույց, և Քոչարյանը, կամա թե ակամա, կպայթեցնի քաղաքական դաշտի բոլոր փուչիկներին և ինվենտարիզացիայի կենթարկի բոլոր «սորտի» դհոլներին։
Հարցն այն չէ, որ Քոչարյանը սխալներ չունի, և նրան չի կարելի քննադատել։ Ունի և կարելի է քննադատել։ Բայց իշխանությունների գործունեության և վարչապետի անձնական որակների վերաբերյալ Քոչարյանի տված գնահատականների հետ չհամաձայնելը կա՛մ տհասության, կա՛մ հաճախորդության վկայություն է։
Քննադատե՛ք Քոչարյանին՝ որքան ուզում եք, բայց նրա տված գնահատականների վերաբերյալ տխմարություններ դուրս տալն ամենևին էլ պարտադիր չէ։ Չարժե պայքարել հանուն «հայրենիքի», մանավանդ որ «հայրենիքը» վաղուց օֆշորներում փող լվանալով է զբաղված։
Կարեն Հակոբջանյան