Լրահոս

11.01.2014 11:10


Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ԿԱՀ–ից տարհանում է 33 հազ մարդ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ԿԱՀ–ից տարհանում է 33 հազ մարդ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը սկսել է 33 հազ արտերկրացու տարհանումը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»–ը։ Առաջին երեք թռիչքները Բանգիից կտարհանեն Չադի 800 քաղաքացու։ Մայրաքաղաքային օդանավակայանի ճամբարում է գտնվում երկրի 2500 բնակիչ։ Նիգերիայի, Մալիի, Սուդանի և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարություններից նույնպես հարցում է ստացվել այն քաղաքացիների համար, որոնք ինքնուրույն չեն կարող լքել ԿԱՀ–ն մահմեդական և քրիստոնյա համայնքների միջև բախումների պատճառով։ Աֆրիկյան երկրների 60 հազ քաղաքացի օգնության խնդրանքով դիմել է Բանգիում գտնվող դեսպանատներ։ Մոտ 27 հազ քաղաքացի տարհանվել է կառավարությունների կողմից, և ամենաքիչը 33 հազ մարդ շտապ օգնության կարիք ունի։

Այս խորագրի վերջին նյութերը