Աշխարհահռչակ գիտնականները դասախոսություններ կկարդան հայ երիտասարդների համար
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը հայտնել է, որ «Երիրտասարդ կենսաբանների ասոցիացիան» Երևանի պետական համալսարանի և «Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիայի ֆեդերացիայի» հետ համատեղ 2011թ. փետրվարի 20-26-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել է դասախոսությունների շարք՝ նվիրված ժամանակակից գենետիկային և դրա անկայունություններին։ Միջոցառմանը մասնակցելու է 13 գիտնական Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից, ինչպես նաև 5 հայաստանցի գիտնական։ Դասախոսություններին ներկա է լինելու 30 հայ երիտասարդ, ովքեր այդ գիտության ոլորտում ինչ-որ աշխատանք կատարել են և մեծ ներուժ ունեն։
-Դասախոսությունների նպատակն է հայ երիտասարդներին հնարավորություն տալ շփվել արտասահմանյան գիտնականների հետ, փորձ փոխանակել և լայն կապեր ձեռք բերել ՝ առաջընթաց ստանալու համար, քանի որ Հայաստանի պայմաններում գիտությամբ զբաղվելը և դրական արդյունք ստանալը բավականին բարդ են՝ տեխնիկայի բացակայության կամ մաշվածության և գումարների բացակայության պատճառով,-ասել է բանախոսը։
Դասախոսների թվում են աշխարհահռչակ գիտնականներ Մայքլ Նելբերգերը, Միցուհիրո Յանակիտան, հայազգի գիտնականներ Վիրջինյա Զաքյանը, Գրեյգ Համբիկյանը, Նոբելյան մրցանակակիր Թիմըթի Հանթը և ուրիշներ։