Աշխարհ

10.01.2014 14:13


Հարավային Օսիայում առաջարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Հարավային Օսիայում առաջարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Հարավային Օսիայում առաջարկ է արվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Միասնական Օսիա» կուսակցության նախագահ Անատոլի Բիբիլովը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով կուսակցությունը դիմել է հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին։

Հանրաքվեն առաջարկվում է անցկացնել այս տարվա ամռանը՝ նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ միասին։ Եթե առաջարկն ընդունվի, ընտրողները պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք «Հյուսիսային և Հարավային Օսիաները տեսնո՞ւմ են որպես ՌԴ–ի մեկ միասնական սուբյեկտ»։

Այս խորագրի վերջին նյութերը