Աշխարհ

10.01.2014 11:39


Թունիսի վարչապետն ինքնակամ հեռացել է պաշտոնից

Թունիսի վարչապետն ինքնակամ հեռացել է պաշտոնից

Թունիսի վարչապետ Ալի Լարայեդը հրաժարական է տվել: «Reuters»-ի փոխանցմամբ՝ ժամանակավոր կառավարությունը կգլխավորի Մեհդի Ջոմայան։
2011թ. Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո այդ երկրում զանգվածային հուզումներ էին սկսվել: Դեմոկրատական կուսակցության ղեկավար Շուքրի Բելայիդի սպանությունից հետո էլ ընդդիմադիրներն սկսեցին պահանջել Թունիսի կառավարության հրաժարականը:

Դեռևս 2013թ. հոկտեմբերի 24–ին Ալի Լարայեդը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, միայն թե ժամանակավոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների ավարտից հետո: Նա խոստացել էր ընդդիմության և կառավարական իսլամիստների միջև նոր Սահմանադրության նախապատրաստման գործընթացի ավարտից և համապետական ընտրությունների նշանակումից հետո ինքնակամ հեռանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը