Լրահոս

09.01.2014 14:20


Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ–ի երկրորդ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ–ի երկրորդ  հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամները հերթական անգամ չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայի վերաբերյալ համաձայնության նախագիծը։ Փաստաթղթի ընդունումն արգելափակել է Ռուսաստանը։ newsru.com-ի տեղեկացմամբ՝ երեքշաբթի Մեծ Բրիտանիայի ներկայացրած նախագիծը սիրիական իշխանությունների գործողությունները դատապարտող դրույթ է պարունակել. Հալեպ քաղաքն օդային ռմբակոծման ենթարկելու հետևանքով 700 մարդ էր մահացել։ Ռուսաստանը պահանջել է փաստաթղթում լրացումներ անել՝ հեռացնելով Հալեպում տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը։ Բանակցություներին մասնակցող դիվանագետներից մեկն ասել է, որ ռուս դիվանագետները պարզապես ուզում են Սիրիայում բոլոր կողմերից բոլոր գրոհները դատապարտող համապարփակ տեքստ։ Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամների համաձայնությունը։ Քանի որ Ռուսաստանը հրաժարվել է աջակցել, փաստաթուղթը չի ընդունվել։

Հիշեցնենք, որ 2014–ի հունվարին շվեյցարական Մոնտրե քաղաքում Սիրիայի հարցով միջազգային խաղաղ կոնֆերանս պետք է տեղի ունենա։ Սակայն Հալեպում ռմբակոծության պատճառով սիրիական հեղափոխականների և ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիան սպառնացել է, որ բոյկոտելու է միջոցառումը, եթե արևմտյան երկրները չկարողանան հասնել Ասադի կառավարությունից օդային հարվածների դադարեցմանը և Սիրիայի տարածքում հակաթռիչքային գոտու ստեղծմանը։

Այս խորագրի վերջին նյութերը