Աշխարհ

09.01.2014 10:46


«Հունաստանը հաղթահարել է ճգնաժամը». վարչապետ Սամարաս

«Հունաստանը հաղթահարել է ճգնաժամը». վարչապետ Սամարաս

Հունաստանն ահռելի կորուստներ է ունեցել, բայց ճգնաժամը հետևում է թողել։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Անտոնիս Սամարասը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուին ԵՄ խորհրդի նախագահությունը Հունաստանին պաշտոնապես փոխանցելու արարողության ժամանակ։ Սամարասը նշել է, որ հունական ներկայացուցչությունը ձգտելու է տնտեսական և զբաղվածության աճին, եվրագոտու ամրապնդմանը, միգրացիոն խնդիրների լուծմանը և ներքին ու արտաքին անվտանգության ապահովմանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա հայտարարել է, որ Հունաստանի կառավարությունը կայուն է, և կմնա կայուն մինչ 2016 թիվը, երբ երկրում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Հունաստանն այս տարի սկսելու է իրականացնել կառուցվածքային բարեբոխումներ. սկսվել են գործազրկության կրճատում, ներդրումների իրականացում։

Նշենք, որ Հունաստանն արդեն հինգերորդ անգամ նախագահում է ԵՄ խորհուրդը։ Խոսակցությունները, թե Հունաստանը դուրս է գալիս եվրագոտուց, Բարրոզուն համարել է անհիմն. Հունաստանը շարունակում է մնալ ԵՄ լիիրավ անդամ։

Այս խորագրի վերջին նյութերը